Ի գիտություն շրջանավարտների

07.07.2016
Դիտումների քանակ՝ 218

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2015-2016 ուստարվա առկա բակալավրիատի, առկա մագիստրատուրայի և հեռակա բակալավրիատի շրջանավարտները (բացառությամբ հաշվապահական հաշվառում մասնագիտության առկա մագիստրատուրայի և հեռակա բակալավրիատի շրջանավարտների) ավարտական վկայականները (դիպլոմները) կարող են ստանալ ուսումնակազմակերպական բաժնից՝ հուլիսի 7-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 10.00-17.00-ն (բացի ժամը 13.00-14.00-ն): Հաշվապահական հաշվառում  մասնագիտության առկա մագիստրատուրայի և հեռակա բակալավրիատի շրջանավարտները դիպլոմների համար ներկայանան ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժին՝ հուլիսի 20-ին, ժամը 10.00-ին:

Դիպլոմների տրամադրումը կշարունակվի արձակուրդից հետո՝ օգոստոսի 22-ից սկսած:

Շրջանավարտները պարտադիր պետք է ներկայանան անձնագրով և դեկանատների կողմից տրված տեղեկանքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը: