Տեղեկատվական հանդիպում

01.07.2016
Դիտումների քանակ՝ 210

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը հուլիսի 2-ին՝ ժամը 10:00-13:00-ին,հրավիրում է մասնակցելու «Ի՞նչ են ցանկանում գործատուները» թեմայով անվճար տեղեկատվական հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ 

• Ցանկալի աշխատակցի կերպար
• Արդյունավետ աշխատակցից ակնկալվող առանցքային հմտություններ 
• Առաջին տպավորության ձևավորում աշխատանքի դիմելիս 
• Հարցազրույցի մասնակցության հմտություններ 
• Թեկնածուի ակնկալիքների և գործատուի պահանջների հավասարակշռություն
• Անմիջականությու՞ն, թե՞ ֆորմալ մոտեցում 
• Նոր աշխատավայրում հարմարում
• Հետագա առաջխաղացման հեռանկարների ակնկալիքներ… 

Թեման ներկայացնելու է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետ Անուշ Մանուչարյանը:
Հանդիպումն իրականացվում է անվճար հիմունքներով։ 

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալհղումով` https://docs.google.com/forms/d/1jXxxFRsXoQ_Afg63YqX7CEkK_k7XLUitjg8paBpVPJQ/viewform կամ զանգահարել 010 54 18 44; 077 54 18 44 հեռախոսահամարներով մինչև հուլիսի 1-ը ներառյալ:

Հասցե՝ Նալբանդյան 29: