Աշխատանքային պրակտիկա Digital Marketing-ի ոլորտում
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց ամառային աշխատանքային պրակտիկան անցկացնել Digital Marketing գործակալությունում, AMCG Digital Marketing Agency-ն ընձեռում է այդ հնարավորությունը։
Մինչև Հուլիսի 10-ը ուղարկեք Ձեր CV-ն info@amcg.agency էլ փոստին, նկարագիր դաշտում նշելով՝ Summer School: Նամակի մեջ առավելագույնը 4 նախադասությամբ նշեք Ձեր առնչությունը Digital Marketing-ին ( եթե չունեք ոչ մի փորձ, դա դեռ չի նշանակում, որ չպետք է դիմեք)։
Պրակտիկայի ընթացքում հնարավորություն կունենաք գործող գործակալության և իրական հաճախորդների օրինակներով ծանոթանալ այնպիսի գործիքների և տեխնիկաների, ինչպիսիք են`
1. Digitam Marketing Startegy
2. SMM(Սոցիալ Մեդիա Մարքեթինգ),
3. Ինտերնետ մարքեթինգի պարզագույն գործիքներին և հնարքներին,
4. Վաճառող տեքստեր և բլոգգինգ,
5. Basic Coding,
6. Ակտիվ “դաշտային” վաճառքներ և համոզելու տակտիկա,
7. Ժամանակակից թրենդեր և նոր մեդիաներ։
Մասնակիցներին տրվելու է պրակտիկայի մասնակցության հավաստագիր։ Առավել աչքի ընկած մասնակիցներին կընձեռնվի աշխատանքի անցնելու հնարավորություն (համատեղելով ուսման հետ) AMCG Agency-ում։
AMCG Agency-ն թվային մարքեթինգի գործակալություն է, հիմնադրված 2014 թվականին։ Ընկերությունը սպասարկում է 30-ից ավել ընկերությունների թվային գովազդային և PR ակտիվությունները, ունի սեփական նախագծեր, աջակցում է StartUp-ներին։ AMCG Agency-ն հանդիսանում է մի շարք միջազգային նախագծերի աֆիլացված անդամ՝ Socialbakers, Similarweb և այլն։