Սիմպոզիումի հրավեր

30.06.2016
Դիտումների քանակ՝ 239

ՀՊՏՀ գիտության բաժնից հայտնում են, որ Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցացիան (Regional Science Association International) կազմակերպում է սիմպոզիում «Արևմտյան Ասիայի տարածաշրջանային զարգացում. տարածաշրջանային գիտության հեռանկարը» խորագրով: Այն տեղի կունենա 2016թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, իսկ հոկտեմբերի 3-4-ը ՀՀ Կենտրոնական Բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տարածաշրջանային զարգացման խորագրի շուրջ կկազմակերպվի աշխատաժողով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝օգոստոս 5, 2016թ. 

Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝

- Գիտական ինքնակենսագրություն (ներառյալ՝ անուն, ազգանուն, սեռ, հասցե, ծննդյան ամսաթիվ, ներկայիս կարգավիճակը և զբաղեցրած պաշտոնը),

- Նախկին և ներկայիս գիտական աշխատությունների կարճ նկարագրություն,

- Գիտաժողովի ընթացքում ներկայացվելիք նյութի վերնագիրը և ընդլայնված աբստրակտը,

Սիմպոզիումի և աշխատաժողովի մասնակցության վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել հետևյալ վեբ-կայքերում՝

http://regionalscience.org/armenia2016/index.html

http://regionalscience.org/index.php?option=com_k2&view=item&id=1075:rsai-symposium-and-workshop-in-armenia-20