Ի գիտություն համալսարանի աշխատակիցների

30.06.2016
Դիտումների քանակ՝ 232

ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնից հայտնում են, որ ի կատարումն համալսարանի ռեկտորի 2016թվականի հունվարի 08-ի հմ. 01-Ն հրամանի՝

  1. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին ամենամյա արձակուրդ տրամադրվում  է  11.07.2016թվականից մինչև 26.08.2016թվականը ներառյալ:

          Աշխատանքի ներկայանալ 2016թվականի օգոստոսի 29-ին:

  1. Համալսարանի ղեկավար կազմին, ֆակուլտետների դեկաններին, ստորաբա-ժանումների ղեկավարներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 14.07.2016թվականից մինչև 17.08.2016թվականը ներառյալ:

          Աշխատանքի ներկայանալ 2016թվականի օգոստոսի 18-ին:

  1. Համալսարանի ֆակուլտետների դեկանների տեղակալներին, ուսումնաօժանդակ կազմին, ստորաբաժանումների և տնտեսական բաժնի աշխատակիցներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 21.07.2016թվականից  մինչև  17.08.2016թվականը  ներառյալ:

          Աշխատանքի ներկայանալ 2016թվականի օգոստոսի 18-ին:

  1. Համալսարանի գրադարանի և արխիվի աշխատակիցներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 18.07.2016թվականից մինչև 19.08.2016թվականը ներառյալ:

          Աշխատանքի ներկայանալ 2016թվականի օգոստոսի  22-ին:

  1. Համալսարանի §Տնտեսագետ¦ հրատարակչության արտադրատպագրական բաժնի աշխատակիցներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 19.07.2016թվականից  մինչև  19.08.2016թվականը ներառյալ:

         Աշխատանքի ներկայանալ 2016թվականի օգոստոսի 22-ին:

Լրացուցիչ հայտնում ենք, որ համալսարանի գրադարանը և արխիվը ամառային արձակուրդների հետ կապված չեն աշխատելու 2016թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 19-ը ներառյալ: