Միջազգային մրցույթ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Airbus կազմակերպությունը հայտարարում է
«Թևեր տուր քո մտահաղացումներին» /Fly Your Ideas/ մրցույթը: Այն կրթական նախագիծ է, որը անցկացվում է կազմակերպության կողմից՝ երկու տարին մեկ անգամ և թույլ է տալիս ուսանողներին համագործակցել Airbus-ի հետ` նորարարության ոլորտում արդյունավետ կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:
Այս տարի առաջարկվում է աշխատել հետևյալ թեմաների շուրջ` «Բիզնես մոդելներ», «Արդյունավետություն», «Արտադրություն», «Հարմարավետություն» /Կոմֆորտ/, «Նախագծում»:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ուսանողները` անկախ ազգությունից և մասնագիտությունից: Թիմերի հաշվառումը բաց է մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ www.airbus-fyi.com :
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գիտության բաժնից :