«Արդշինբանկ»-ի նախաորակավորման ծրագիր
07.06.2016
Դիտումների քանակ՝ 363
ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է «Արդշինբանկ»-ի նախաորակավորման ծրագրի մասին:
Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռում՝
- ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
- ծանոթանալ բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
- ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Եղեգնաձորում ծրագրին մասնակցելու համար տեղեկություններ կարող եք գտնել այստեղ, Մասիսում՝ այստեղ, Երևանում՝ այստեղ: