Հրավեր Հանրային դիվանագիտության դպրոցից
«Հանրային դիվանագիտության դպրոցը» կազմակերպված է «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» կողմից Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
«Հանրային դիվանագիտության դպրոցը» կրթական ծրագիր է, որը նախատեսված է մասնագետների համար հասարակական գիտությունների բնագավառում, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտություններն ու որակավորումը «փափուկ ուժի» բնագավառում։
Դպրոցի ծրագիրը բաղկացած է 6 մոդուլներից, որոնք հնարավորություն կընձեռեն՝
- Ձեռք բերել հիմնական գիտելիքներ հանրային դիվանագիտության տեսակների և մեթոդների, լոբբինգի տեսակների ու սեփական շահերի առաջխաղացման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարման վերաբերյալ։
- Յուրացնել ազդեցություն գործելու ժամանակակից մեխանիզմներն ու հասարակական կազմակերպությունների կառավարման հմտությունները։
- Վերլուծել ազգերի մշակութային արժեքներն ու քաղաքակրթությունները։
- Յուրացնել տեղեկատվության մանիպուլյացիայի հնարքները։
- Ծանոթանալ բիզնես հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու առանձնահատկություններին։
- Վերլուծել պետական և վերպետական հաստատությունների հետ աշխատանքի մեթոդները և տեխնոլոգիաները
Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ․հունիսի 10—ը։ «Հանրային դիվանագիտության դպրոց» կրթական ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել ստորև ներկայացված հայտադիմումը, https://docs.google.com/forms/d/1PRDH1qMlEhzQmbtgIkwqyN4pj9Ib9FPHnT4m_8ukL6M/viewform
ինչպես նաև ուղարկել ինքնակենսագրությունը (CV) հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ serund@gmail.com(խնդրում եմ նամակի վերնագիրում նշել «Հանրային դիվանագիտության դպրոց»)։
Մասնակցության վճարը՝ 30000 դրամ։
Ծրագրի տևողությունը՝ 10 շաբաթ (շաբաթական 2 անգամ)։ Դասընթացներն անցկացվելու են երեկոյան ժամերին։
Դպրոցի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը և ռուսերենը։
Լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել միջազգային ծրագրերին, ինչպես նաև ստաժավորում անցնել «Հանրային դիվանագիտության դպրոցում» կամ գործընկեր կազմակերպություններում:
Հավաստագրում։ Մասնակիցները կստանան անվանական հավաստագրեր, որում նշված կլինեն բոլոր այն մոդուլները, որոնց նրանք մասնակցել են։