Ռումինիայում դասավանդելու մրցույթ

15.01.2018
Դիտումների քանակ՝ 522

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար հայտարարում է մրցույթ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում  Սուջավայի Շտեֆան սել Մարի համալսարանում  (Ռումինիա) մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու համար: ԾրագրինկարողենդիմելմիայնՀՊՏՀհիմնականաշխատակիցները:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչևհունվարի 22-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝  

  1.  անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  4. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն): 

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Mobility - University of Suceava": Դուք կարող եք համոզվել, որ հայտը արտաքին կապերի բաժինն ստացել է՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն: Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: