«Լավագույն ընթերցող» մրցույթ

15.01.2018
Դիտումների քանակ՝ 616

Սիրելի' ուսանողներ, ՀՊՏՀ գրադարանը տարեսկզբին հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. հայտարարվում է «Լավագույն ընթերցող» մրցույթը: Հաղթողին կամ հաղթողներին որոշելիս հաշվի են առնվելու գրադարան այցելությունների հաճախականությունը, թղթային և առցանց պատվերների ակտիվությունը, ընթերցասրահներում կատարվող աշխատանքը, տարվա ընթացքում  կարդացած գրքերի քանակը, գրադարանի աշխատանքի և գրքային ֆոնդի թարմացման վերաբերյալ առաջարկությունները: Մրցույթը կամփոփվի 2018 թ. ավարտին:

Հաղթողին սպասվում են մրցանակներ և անակնկալներ: Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. հասցեներին՝  library@asue.am asue.library@gmail.com :