Նախաորակավորման ծրագիր

02.06.2016
Դիտումների քանակ՝ 384

«Արդշինբանկ» ՓԲԸ նախաորակավորման ծրագիր (այսուհետ` Ծրագիր)

ԾՐԱԳՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ՝

    Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

-         ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,

-         ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,

-         Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

ԾՐԱԳՐԻԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՎԱՅՐ՝ՀՀ, ք. Իջևան

ԾՐԱԳՐԻՆԿԱՐՈՂԵՆԴԻՄԵԼ՝

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

-         ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),

-         ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):

ԴԻՄԵԼՈՒԿԱՐԳԸԵՎԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

-         ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),

-         անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),

-         դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:

Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.am էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Իջևան»: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ. հունիսի 20-ը:

Դիմումը՝ այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժնից: