Աշխատանքի հրավեր
ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տրամադրել է աշխատանքի հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև:
AAC group-ը հասարակական նշանակության վայրերում (առևտրի կետեր, զբոսայգիներ, փողոցներ և այլն) կազմակերպության ապրանքանիշի ներկայացման և ապրանքատեսակի վաճառքի իրականացման համար աշխատանքի է հրավիրում բարետես և հաղորդակցման հմտություններով վաճառքի փորձ ունեցող երիտասարդ (մինչև 30տ) տղաների և աղջիկների: Ընտրությունը իրականցվում է երկու փուլով՝
1.Առերես հարցազրույց,
2. Դասընթացներ,թեստավորում
Դասընթացի փուլի համար ընտրվածները կմասնակցեն AAC group-ի մասնագետների կողմից կազմակերպվելիք «Վաճառքի հմտություններ» թեմայով դասընթացին` ավելի արհեստավարժ աշխատանքային գործունեություն ծավալելու համար: Հետարքրքրվողները կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV-ն) և լուսանկարը ուղարկել hr@aacgroup.am էլ.հասցեին մինչև ս.թ հունիսի 12-ը: