Ի գիտություն շրջանավարտների

23.05.2016
Դիտումների քանակ՝ 790

Հարգելի ՀՊՏՀ շրջանավարտներ, ի պատասխան ձեր հարցումների, ներկայացնում ենք  գերազանցության (կարմիր)  դիպլոմ ստանալու համար անհրաժեշտ պայմանները, որոնք ստորև, ըստ ՀՀ ԿԳՆ հրամանների, ներկայացնում է ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը:

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի թիվ 609-ն 22.07.2010թ. հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման» կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետի և ՀՀ ԿԳ նախարարի թիվ 1197-ն 31.10.2011 թ. հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման» կարգի 25-րդ կետի «Կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի /ՄՈԳ/  հնարավոր առավելագույն արժեքի 90 %-ը, իսկ մագիստրատուրայում՝ 95%-ն ապահովելու դեպքում, ամփոփիչ ատեստավորումները միայն «գերազանց» գնահատականով հանձնած շրջանավարտներին»:  

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ուսումնակազմակերպական բաժին: