Վարպետության դասի հրավեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են՝ ՀՊՏՀ ուսանողները, ասպիրանտները և դասախոսները հրավիրվում են մասնակցելու ՌԴ-ի Հարավ-դաշնային համալսարանի «Բրենդինգ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Եկատերինա Ժուկի վարպետության դասին՝ «Բրենդի կառուցում. մարքեթինգային միջավայրի ուսումնասիրություն, դիրքավորում, «բրենդի հարթակ»» թեմայով, որը կկայանա ս.թ. մայիսի 25-ին, ժամը 12:45-ին, ՀՊՏՀ-ի նիստերի սրահում:
Վարպետաց դասը նպատակ ունի բարելավել բրենդի կառուցման հմտությունները՝ որպես մարքեթինգային և հեռահաղորդակցական գիտակարգ, ինչպես նաև բրենդի հետազոտությունը՝ որպես երկրի, մունիցիպալ կրթության, ընկերության և կառավարման ակտիվ:
Ե. Ս. Ժուկը ՌԴ Հարավ-դաշնային համալսարանի կառավարման ֆակուլտետի միջազգային կապերի գժով փոխդեկանն է, տ.գ.թ., դոցենտ:
Վարպետաց դասի սեղմագիրը հասանելի է հետևյալ հղումով: