Դասախոսությունները շարունակվում են
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հյուրընկալելու է Վառնայի տնտեսագիտական համալսարանի երկու, Ռումինիայի Ստեֆան սել Մարե Սուչեավայի համալսարանի և Հունգարիայի Միսկոլիչի համալսարանի մեկական դասախոսների: Յուրաքանչյուր դասախոս անց է կացնելու 8 ակադեմիական ժամ դասախոսություն: Բոլոր դասախոսությունները անցկացվելու են անգլերեն:
Վառնայի տնտեսագիտական համալսարանի դասախոսները՝ Եվգենյա Տոնկովան և Դանչո Պետրովը, ովքեր հյուրընկալվելու են ՀՊՏՀ-ում մայիսի 3-6-ը, դասախոսելու են համապատասխանաբար «Նորամուծությունների մարքեթինգ» և «Կորպորատիվ ֆինանսներ» թեմաներով: Օրակարգերի անգլերեն տարբերակները կարող եք գտնել այստեղ և այստեղ (երկու օրակարգ):
Ռումինիայի Ստեֆան սել Մարե Սուչեավայի համալսարանից Միհայ Պոպեսկուի դասախոսության թեման է «Բիզնես և տնտեսագիտություն»: Օրակարգի անգլերեն տարբերակը՝ այստեղ: Վերջինս կհյուրընկալվի մայիսի 9-13-ը:
Հունգարիայի Միսկոլիչի համալսարանի դասախոս Զետան Բարթան կանցկացնի դասախոսություններ «Տնտեսագիտությունը 21-րդ դարում», «Ապագայի ինդեքսի հաշվարկը», «Տնտեսական աճ (մասամբ հիմնված Դ. Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի գրքի վրա)» թեմաներով: Նրա դասախոսությունները կկազմակերպվեն մայիսի 17-20-ը: Դասախոսությունների վայրի և ժամի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար՝ տե՛ս օրակարգը:
Բոլոր դասախոսությունների վայրն ու ժամը կարող եք գտնել կից փաստաթղթում:
Բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու դասախոսություններին: Դասախոսությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի հետ: