Հրավեր «Ֆուլբրայթ» ծրագրից

11.05.2016
Դիտումների քանակ՝ 607

Արտաքին կապերի բաժինը, հղում անելով ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանության պաշտոնական կայքը, տրամադրել է Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն:

Ֆուլբրայթ կրթական փոխանակային ծրագիրը բաց է դիմումների համար 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում ՄիացյալՆահանգներում մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար: Դիմելու վերջնաժամկետը 2016թ հունիսի 3-ն է: Այս ծրագրին կարող են դիմել անգլերենին գերազանց տիրապետող Հայաստանի քաղաքացիները, ովքեր 2017 թ-ի ծրագրի սկսվելուց առաջ ստացել են իրենց բակալավրի աստիճանը: Այս ծրագիրի համար առաջնահերթություններ են հետևյալ ոլորտները՝ տնտեսության զարգացում,կրթության վարչարարություն, 

միջազգային հարաբերություններ, լրագրություն և հաղորդակցություն, իրավագիտություն, հանրային քաղաքականության վերլուծություն, բնապահպանություն և հանրային առողջապահություն: Ծրագրով հետաքրքրված ուսանողները 2017-2018 ուս. տարվա համար հայտ պետք է ներկայացնեն մինչև 2016 թ. հունիսի 3-ը: Մանրամասներին ծանոթացեք այսհղմամբ՝https://goo.gl/ufA8OV