Հայտարարություն «Էրասմուս+» ծրագրի դիմորդներին

11.05.2016
Դիտումների քանակ՝ 495

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ մեկ կիսամյակով Միսկոլիչի համալսարանում (Հունգարիա) «Էրասմուս+»ծրագրի շրջանակներում ուսումնառության համար նախատեսված է ասպիրանտական մեկ տեղ: Մրցույթին կարող են դիմել ՀՊՏՀ ասպիրանտները, բացառությամբ՝ ավարտական կուրսերի՝ 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակը հյուրընկալող բուհում անցկացնելու համար:

 Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի int.asue@gmail.com էլ-փոստին ուղարկել ինքնակենսագրություն EuropassCV ֆորմատով, մոտիվացիոն նամակ, TOEFL-ի վկայականը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով՝ «Erasmus+PHD_անուն_ազգանուն»:

Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 16-ը: Հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝int.asue@gmail.com  էլ.փոստով: