ՀՊՏՀ-ականները կայցելեն Անհայտ զինվորի հուշահամալիր

08.05.2016
Դիտումների քանակ՝ 481

 Մայիսի 9-ին ՀՊՏՀ պրոռեկտորները, դեկաններն ու աշխատակիցները` ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, կայցելեն «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ կխոնարհեն Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի կերտման համար կյանքը զոհաբերած մարդկանց հիշատակին: Բոլոր ցանկացողները, ուսանողները մայիսի 9-ի առավոտյան, ժամը 8.45-ին կարող են լինել «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ:



ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին