Աշխատանք «Առգե բիզնեսում»

06.05.2016
Դիտումների քանակ՝ 659

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում երիտասարդ, աշխույժ ուսանողուհիների ՝ խանութներում կազմակերպության  ակցիաներն իրականացնելու համար: Աշխատանքը հինգօրյա գրաֆիկով է, տրամադրվում է 2 հանգստյան օր (ոչ շաբաթ, կիրակի օրերին): Աշխատանքային  ժամերը երկուշաբթի-ուրբաթ օրերի համար կլինեն 16:00-20:00, իսկ շաբաթ-կիրակի օրերի համար աշխատանքային ժամերը ֆիքսված չեն: Այն ուսանողուհիները, ովքեր ունեն գրական գեղեցիկ խոսք և պրեզենտացիոն հմտություններ, կարող են իրենց ինքնակենսագրությունները ուղարկել hr@arge.am  էլեկտրոնային հասցեին՝ նշելով BTL ակցիա իրականացնող հաստիքը:

Աշխատավարձը՝ 80 000 դրամ + բոնուս:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: