Կրթաթոշակներ՝ հետազոտողների համար

11.01.2018
Դիտումների քանակ՝ 449

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամը և «Change of Leaders» հիմնադրամը 2018-2019 թթ. ուսումնական տարում Լեհաստանում կրթաթոշակներ են առաջարկում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, 

Ղըրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետազոտողների համար: Ծրագիրը առաջարկվում է հետևյալ ոլորտներում.

• Տնտեսություն և կառավարում

• Ադմինիստրացիա / կառավարում (բիզնես, հասարակական կազմակերպություն, մշակույթ, շրջակա միջավայրի պահպանում, առողջապահություն, կրթություն)/

• Պետական կառավարում (կառավարություն և տեղական ինքնակառավարում)

• Օրենք

• Հասարակագիտություն (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա)

• Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ

• Լրագրություն

• Զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն :

Մանրամասների համար այցելեք հետևյալ հղումով՝ http://studytours.home.pl/kirkland2017/index.php/en/94-konkurs/146-announcement