Փոխհատուցում՝ ուսանող-ծնողներին

11.01.2018
Դիտումների քանակ՝ 445

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար: Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տեղափոխված լինի առկա համակարգ։ 

Մանրամասները՝ ՀԵՀ պաշտոնական կայքում՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=3507&lang=am