Հանդիպում TOP մարքեթոլոգների հետ
«Marketers Community» հիմնադրամը յուրաքանչյուր ամիս կազմակերպում է մասնագիտացված հանդիպումներ, քննարկումներ՝ ոլորտի կայացած և առաջատար մասնագետների հետ:
Հիմնադրամի հերթական մասնագիտացված հանդիպումը տեղի է ունենալու ԱՊՐԻԼԻ 30-ին, ժամը 15:00-ին Կոնգրես հյուրանոցում, որտեղ իրենց անգնահատելի փորձով են կիսվելու
Խոսնակ N1- Արմեն Գրիգորյան՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն:
Թեմա՝ Ռազմավարական մարքեթինգ / մրցակցային վերլուծություն և մրցակցային հետախուզություն:
Խոսնակ N2- Զոհրակ Վարդազարյան (Հայաստանյան գարեջրային շուկայի առաջատար, միջազգային շուկայում մեծ համբավ ունեցող «Կիլիկիա» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար)
Թեմա՝ Մարքեթինգային դիրքավորման ռազմավարությունները տեղական և միջազգային շուկայում:
Խոսնակ N3 - Շուշան Ավագիմյան, «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի ամենամեծ կենտրոնի մարքեթինգի բաժնի ղեկավար
Թեմա՝ Ամենատարբերվող ոլորտի, ամենատարբերվող մարքեթինգային գործիքները: Case study-ներ:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է անպայման գրանցվել այստեղ՝ https://marketerscommunity1.typeform.com/to/zZPWT4 մինչև ապրիլի 29-ը:
P.s Ի ԴԵՊ՜ բացի այն, որ հանդիպման մասնակիցների համար խաղարկվելու է ՄԵԿԱՆՎՃԱՐԴԱՍԸՆԹԱՑ , նաև մեր գործընկեր <> ընկերության կողմից՝ ավտոմեքենա ունեցող մասնակիցների համար կխաղարկվի ՆՎԵՐ:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: