Հայտարարություն՝ ՀՊՏՀ դասախոսների համար

27.04.2016
Դիտումների քանակ՝ 668

Արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ ՀՊՏՀ մասնագիտական ամբիոնների (այդ թվում՝ Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերից) այն դասախոսները, ում անգլերենի իմացությունը համապատասխանում է լեզուների ընդհանուր իմացության եվրոպական շրջանակի C1 մակարդակին, հնարավորություն ունեն 2016-17 ուստարվա առաջին կիսամյակում դասավանդել ՀՊՏՀ Erasmus+ ծրագրի գործընկեր համալսարաններում՝ Խորվաթիայում և Հունգարիայում (գործընկեր համալսարանների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի Erasmus+ բաժնում): Ծրագրի տևողությունը 5-7 օր է՝ կախված համալսարանից: Erasmus+ ծրագիրը հոգում է դասախոսների ճանապարհածախը և կեցության ծախսերը: Փոխանակման ծրագրերով հետաքրքրված դասախոսները կարող են Europass CV ձևաչափով ինքնակենսագրականներն և լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը ուղարկել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլեկտրոնային փոստին՝ int.asue@gmail.com հասցեով: Եվս մեկ վարչական աշխատող կարող է դիմել Հունգարիայի Միսկոլիչի համալսարանում կաճաժամկետ վերապատրաստման համար՝ ներկայացնելով դասախոսների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 2-ը: