Սերտիֆիկացված ծրագիրը՝ Հայաստանում

31.03.2016
Դիտումների քանակ՝ 411

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Erickson Professional Coach ծրագիրը հասանելի է Հայաստանում: Կենտրոնի տրամադրած հայտարարությունը ներկայացնում եք ստորև:

Կասկադ Քնսալթընթսը ուրախությամբ հայտարարում է, որ միջազգային ճանաչում ունեցող Erickson Professional Coach սերտիֆիկացիոն ծրագիրն այժմ հասանելի է մեր երկրում:

Ավելի քան 40,000 շրջանավարտների և պրոֆեսիոնալ քոուչների և ամբողջ աշխարհում տարածված գրասենյակների (40 երկրներում) միջոցով Erickson-ը ձգտում է էլ ավելի հզորացնել անհատներին, թիմերին և կազմակերպություններին, որպեսզի հասնեն իրենց ամենաբարձր նպատակներին:

Դուք կարող եք տեսնել Erickson սերտիֆիկացիոն ծրագրի հայաստանյան ժամանակացույցը Erickson European կայքի օրացույցում՝ http://www.erickson-coaching.eu/coach-training/coach-training-program-ca..

Լրացուցիչ տեղեկությունների և գրացվելու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://ericksoncertification.splashthat.com :