Մարզասերները հրավիրվում են քաջալերելու ՀՊՏՀ ֆուտզալի թիմին

30.03.2016
Դիտումների քանակ՝ 466

Հայաստանի ֆուտզալի 2015-2016 բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը կրկին մեկնարկել է հաղթանակով (մարտի 26-ին 3:2 հաշվով  հաղթել է ՎՊՀ թիմին):ՀՊՏՀ-ն 23խաղերից  21-ում հաղթանակ է տարել, 2 խաղում՝ արձանագրել ոչ-ոքի: Այժմ 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ինչպես տեղեկացնում են մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից՝ ապրիլի 2-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում  ժամը 15.00-ին կմեկնարկի ՀՊՏՀ-«Չարբախ» հանդիպումը: Ուշագրավ է, որ  հաղթանակի դեպքում ՀՊՏՀ-ն կրկին կճանաչվի չեմպիոն: Բոլոր մարզասերները հրավիրվում են քաջալրելու մեր ֆուտզալիստներին և օգնելու նրանց նվաճել չեմպիոնական գավաթը: