ՉԺՀ դեսպանը կհյուրընկալվի ՀՊՏՀ-ում
30.03.2016
Դիտումների քանակ՝ 683
Վաղը՝ մարտի 31-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի նիստերի սրահում ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը կհյուրընկալի ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Դեսպանը բաց դասախոսությամբ հանդես կգա հայ-չինական տնտեսական հարաբերությունների վերաբերյալ:
Հրավիրում ենք թեմայով հետաքրքրված ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներին և ուսանողներին՝ ներկա գտնվելու հանդիպմանը:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: