Ամառային ծրագիր Լոնդոնում
25.03.2016
Դիտումների քանակ՝ 346
Երիտասարդության և ուսանողների միջազգային հարաբերությունների և փոխանակման հայկական կենտրոնը բիզնես սովորող ուսանողներին և սկսնակ մենեջերներին առաջարկում է մասնագիտական զարգացման ամառային ծրագիր՝ 4 կամ 8 շաբաթ տևողությամբ:
Դասընթացն իրականացվելու է հետևյալ ուղղություններով.
- ռազմավարական մտածողություն,
- ֆունկցիոնալ մտածողութուն,
- խմբային աշխատանք,
- անհատական զարգացում:
Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 099 224892 կամ նամակ ուղարկել acearmenia@yahoo.com էլեկտրոնային հասցեին:
Արտաքին կապերի բաժինը տրամադրել է տեղեկատվությունն անգլերենով, որին կարող եք ծանոթանալ կայքի անգլերեն բաժնում: