«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է գիտաշխատողների բաց մրցույթ

24.03.2016
Դիտումների քանակ՝ 384

Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կազմակերպչական հմտություններ (գիտական հե-տազոտությունների և նորարարական մշակումների), ստեղծարար, արդյունավետ թիմային աշխատանքի և միջանձնային հաղորդակցման ունակություններ, տեղեկացված են աշխարհի և հայաստանյան «ուղեղային կենտրոնների» գործունեության առանձնահատկություններին:

Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Ինքնակենսագրությունը (CV) անհրաժեշտ է ներկայացնել ՀՊՏՀ գիտության բաժին՝ մինչև 2016 թվականի ապրիլի 18-ը:

Փաստաթղթերի հիման վրա նախնական ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: