Կրթաթոշակային ծրագիր՝ ՀՊՏՀ մասնաճյուղերի ուսանողների համար

11.03.2016
Դիտումների քանակ՝ 582

Միսկոլիչի համալսարանը (Հունգարիա) և Պուլայի համալսարանը (Խորվաթիա) ՀՊՏՀ Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերի մագիստրատուրայի 1-ին կուրսի մեկական ուսանողի յուրաքանչյուր մասնաճյուղից հրավիրում է մասնակցելու 2016-17 ուստարվա առաջին կիսամյակի փոխանակման ծրագրին Էրասմուս+ ծրագրի շրջանակներում: Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլ-փոստին ուղարկել ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով, մոտիվացիոն նամակ և ստուգման գրքույկի լուսապատճեն: Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 23-ը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերենի թեստ (եթե ուսանողը չի հանձնել TOEFL կամ IELTS): Եղեգնաձորի մասնաճյուղում վաղը՝ մարտի 12-ին, ժամը 14:30-ին գիտաժողովների դահլիճում տեղի կունենա անգլերեն լեզվի քննություն այն դիմորդների համար, ովքեր չեն հանձնել TOEFL կամ IELTS վերջին երկու տարիների ընթացքում:

Գյումրու մասնաճյուղում կայանալիք քննության վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին int.asue@gmail.com էլ.փոստով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից