Աշխատանքի հայտարարություն

10.03.2016
Դիտումների քանակ՝ 622

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից՝ «Առգե բիզնես»  ՍՊԸ-ն հանդես է գալիս աշխատանքի մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև:

«Առգե բիզնես»  ՍՊԸ-ն պատրաստ է աշխատանքով ապահովել նոր ավարտած կամ վերջին կուրսում սովորող աշխույժ, կենսախինդ երիտասարդների, ովքեր ունեն հաղորդակցման հմտություններ, աշխատասիրություն:

Երիտասարդներին հնարավորություն կտրվի ծանոթանալ կազմակերպության գործունեությանը, անցնել դասնթացներ, մասնակցել և ծանոթանալ վաճառքների բաժնի գործունեությանը: Լավագույնները կունենան հնարավորություն աշխատել կազմակերպությունում որպես առևտրի ներկայացուցիչ:

ԱՌԵՎՏՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՊԱՇՏՈՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

-Նոր հաճախորդների ներգրավում, մշտական հաճախորդների հետ ինտենսիվ աշխատանքի իրականացում և վաճառքի պլանների կատարում: 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Ապրանքի ներկայացնում վաճառքի կետերում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Վաճառքի կետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում,
- Վաճառքի կետերի դարակներում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման ապահովում,
- Հաճախորդներին ընկերության յուրաքանչյուր նախաձեռնության մասին տեղեկացում,
- Իր հաճախորդներից պատվերների ընդունում,
- Հետևել իր մատակարարման աշխատանքի արդյունավետ իրականացմանը,
- Ապահովել մեքենայում պետքական գովազդային նյութերի և գրենական պիտույքների լրիվ կոմպլեկտի առկայությունը,
- Վաճառքի կետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում,
- Մրցակիցների և նրանց նախաձեռնությունների մասին ժամանակին տեղեկացնում,
- Ստույգ տեղեկատվության մուտքագրում համակարգչի մեջ,
- Հետևել սեփական արտաքին տեսքին, ինչպես նաև մեքենայի արտաքին և ներքին մաքրությանը և տեխնիկական սարքինությանը,
- Կատարել ղեկավարության կողմից հանձնարարվող այլ հանձնարարություններ,
- Պահպանել ընկերության ներքին կանոնները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն
-Հայերենի և ռուսերենի իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- BC կարգի վարորդական վկայական
-Համակարգչի տարրական գիտելիքներ
-Հաղորդակցության գերազանց հմտություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝

  • աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
  • Աշխատանքային ժամերն են՝ 09:00-18:00
  • 20 աշխատանքային օր արձակուրդ
  • Բժշկական ապահովագրություն
  • Ամուսնության և ընտանիքի անդամի մահվան դեպքում գումարային օգնություն և 1 շաբաթվա վարձատրվող բացակայելու իրավունք
  • Մեքենան տրամադրում է կազմակերպությունը և մեքենայի հետ կապված ծախսերը նույնպես հոգում է կազմակերպությունը:

Ինքնակենսագրությունները ուղարկել hr@arge.am  էլեկտրոնային հասցեով: