Վերսկսվում են լողի պարապմունքները

01.03.2016
Դիտումների քանակ՝ 350

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից տեղեկացնում են, որ լողի բաժանմունքը վերսկսում է աշխատանքը մարտի 14-ից:

Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 17.30-ին   պարապմունքներ  կանցկացվեն  ՀՊՏՀ ուսանողների համար, իսկ շաբաթ օրը, 14.30-ին՝ աշխատակիցների:

Հիշեցնենք, որ պարապմունքներն անվճար են և անց են կացվելու  Հալաբյան 22/1 հասցեում գտնվող  «Սպիտակ տնակ» լողավազանում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոն: