Մագիստրոսական կրթություն՝ ԱՄՆ-ում

24.02.2016
Դիտումների քանակ՝ 391

 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է Ֆուլբրայթի 2017թ. ուսանողական ծրագիր-մրցույթը Միացյալ Նահանգներում 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար: Դիմորդը պետք է լինի Հայաստանի քաղաքացի և բնակիչ, ունենա բակալավրի աստիճան և գերազանց տիրապետի անգլերենին (հանձնելու է TOEFL և GRE քննություններ): Մանրամասների համար այցելեք http://www.usa.am/announce/fulbright2016.pdf : Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 3, 2016թ.:

 ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը սույն տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական կայքից: Հավելյալ տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.usa.am/cms/announcements.php.