«Աշխատանքային հմտությունների զարգացում» դասընթացի հրավեր
Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը,
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը Հայաստանում երիտասարդների մուտքն աշխատաշուկա առավել դյուրին դարձնելու համար իրականացնում է «Աշխատանքային հմտությունների զարգացում» դասընթացը:
Դասընթացի նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել աշխատանքային գործունեությունը սկսելու և առավել արդյունավետ իրականցնելու համար անհրաժեշտ մասնագիտական հմտություններն ու անձնային որակները:
Դասընթացի ընթացքում ուսումնասիրվում են հետևյալ թեմատիկ բաժինները՝
1. Ինչպե՞սընդունվելաշխատանքի
2. Ինչպե՞սհարմարվելնորաշխատավայրում
3. Ինչպե՞սապահովելկարիերայիաճ
Դասընթացի ավարտին անհատապես յուրաքանչյուր մասնակցի հետ իրականացվում է նաև կարիերայիխորհրդատվություն:
Դասընթացի տևողությունը՝ 36 ժամ, հանդիպումներն իրականացվում են 1 ամսվա ընթացքում:
Դասընթացի արժեքը՝ 10.000 ՀՀ դրամ:
Դասընթացի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը՝ https://drive.google.com/file/d/0B1zrZ3SbOSbralFPN1dzVnROakU/view?pref=2&pli=1 :
Դիմել կարող եք մինչև փետրվարի 15-ը ներառյալ, հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1XWqaCd2FAfR1EThsRIP9BUaU6G9vOjYe_lw-zbcqNTA/viewform կամ զանգահարելով 010 54 18 44 կամ 077 54 18 44 հեռախոսահամարներով: