Կոլեկտիվ մենագրություն ստեղծելու հրավեր
Համալսարանների եվրասիական ասոցիացիայի (ՀԵԱ) նախագահ, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին նամակ է հղել Համալսարանների եվրասիական ասոցիացիայի անդամ բարձրագույն ուսումնական հաստատութունների ռեկտորներին: Նամակում ներկայացված է կոլեկտիվ մենագրություն ստեղծելու հրավեր, որը կարող է հետաքրքրել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին:
2016 թվականը ԱՊՀ-ում հայտարարված է որպես «Կրթութան տարի»: Համալսարանների եվրասիական ասոցիացիայի 13-րդ համագումարի որոշմամբ նախատեսվում է անցկացնել 4-րդ գիտագործնական կոնֆերանսը՝ «Համալսարաններ և հասարակություն» խորագրով: Այն նվիրված է կրթական գործընթացի տարբեր մակարդակներում՝ դպրոցից մինչև համալսարան, կադրերի պատրաստման հիմնախնդրի քննարկմանը՝ որպես 21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթական համակարգի կատարելագործման ընդհանրական խնդրի:
Կոնֆերանսի նախապատրաստության հետ կապված՝ ՀԵԱ-ն և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը նախատեսում են տվյալ հիմնախնդրի շուրջ Համալսարանների եվրասիական ասոցիացիայի անդամ համալսարանների հետազոտական նյութերը լույս ընծայել «21-րդ դարի եվրասիական համալսարանները» շարքից լույս ընծայել «Դպրոցներ: Համալսարաններ: Հասարակություն: Եվրասիական տարածք» կոլեկտիվ մենագրությամբ: Նշվում է, որ մենագրության համար ժամանակակից կրթության մասին պատրաստվող հոդվածները լինեն մեր երկրի և համաշխարհային փորձի ընդգրկմամբ:
Հոդվածները, կից պահանջներով, ուղարկել Համալսարանների եվրասիական ասոցիացիայի գործադիր կոմիտեի հասցեով՝ մինչև 2016 թվականի մարտի 15-ը:
«Դպրոցներ: Համալսարաններ: Հասարակություն: Եվրասիական տարածք» Համալսարանների եվրասիական ասոցիացիայի կոլեկտիվ մենագրության հոդվածների ձևավորմանը ներկայացվող պահանջները.
– աշխատանքային լեզու՝ ռուսերեն
– ծավալը ոչ ավելի, քան 0,8 տպագիր թերթ (12 տպագիր էջ՝ Micrisoft Word-ով)՝ ներառյալ գծապատկերներ, աղյուսակներ
– թղթի չափսը՝ A 4
– բոլոր կողմերից՝ 2 սմ լուսանցք
– տառաչափը՝ 12, տառատեսակը՝ Times New Roman, տողամեջը՝ 1, առանց էջադրման, հավասարեցումը՝ լայնակի
– գրականության հղումը նշվում է տեքստում՝ քառակուսի փակագծերով
– գրականության ցանկը և հղումները՝ հոդվածի վերջում:
Հոդվածի ձևավորման նմուշ
Անուն, հայրանուն, ազգանուն
պաշտոն, բուհի անվանում,
հեղինակի
գիտական աստիճան,
գիտական կոչում (առանց կճատումների)
Հոդվածի անունը
(Գլխատառերով, տառաչափը՝ 14, կենտրոնով)
Խնդրում ենք հոդվածներն ուղարկել Համալսարանների եվրասիական ասոցիացիայի գործկոմի հասցեով՝ մինչև 2016 թվականի մարտի 15-ը: Խմբագրական խորհուրդն ուշադրություն է դարձնում, որ ներկայացվող նյութերում արտացոլված լինեն դպրոցների, համալսարանների, հասարակության փոխկապվածության արդի ժամանակաշրջանում ձևավորված միտումներն ու հիմնախնդիրները, ինչպես նաև ձեր համալսարանի փորձի համատեքստում կրթության զարգացման ուղղության մասին ձեր ընդհանրական և անձնական տեսակետը:
Խնդրում ենք խստագույնս հետևել հոդվածի ձևավորման պահանջներին:
Նյութերի հրատարակության մասին որոշումն ընդունում է խմբագրական խորհուրդը:
Նյութերը չեն վերադարձվում:
Համալսարանների եվրասիական ասոցիացիայի գործադիր կոմիտե.
Հեռ/ֆաքս: +7(495)939-27-69
Էլ.փոստ: eau_msu@rector.msu.ru, eau_msu@mail.ru
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ՀՊՏՀ գիտության բաժին: