Երիտասարդական գիտաժողովի հրավեր

20.01.2016
Դիտումների քանակ՝ 500

2016 թ. մարտի 10-13-ը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի է ունենալու տնտեսագիտական երիտասարդական 4-րդ գիտաժողովը:
Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ դասախոսներն ու գիտաշխատողները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան): Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016 թ. հունվարի 30-ը լրացնել մասնակցության հայտը  և economconf@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել`
• զեկուցման թեզիսը,
• գիտական ղեկավարի կարծիքը և համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի աշխատանքները հրատարակվելու են առանձին նյութերի ժողովածուում:

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.
Հոդվածի համակարգչային շարվածքը` Word-97-2003 ծրագրով: 
Ծավալը` 4-7 էջ, 
Էջի ֆորմատը` A5 (148x210 մմ), լուսանցքները. ձախից` 18 մմ, վերևից` 18 մմ, աջից` 18 մմ, ներքևից` 16 մմ:
Տեքստի տառատեսակը. հայերեն` Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն` Times New Roman:
Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 11 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, դասախոս, գիտաշխատող, գիտությունների թեկնածու): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլ. փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում` 8pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած ինֆորմացիայի էջը:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):
Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Հայտը կարող եք լրացնել նշված հղումով՝ https://docs.google.com/forms/d/10AU2rAbICjzpz5nJJIxaxiXbXQLsbT-8S_zC_-DQk2Y/viewform?c=0&w=1&edit_requested=true