Աշխատանքի հրավեր ՏՄՊՊՀ-ից

19.01.2016
Դիտումների քանակ՝ 362

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը հանդես է գալիս աշխատանքի համար մրցույթի հրավերով: Կենտրոնի տրամադրած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում  աշխատանքի անցնելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերում սովորող, ինչպես նաև բուհերի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները: Մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունվարի 23-ը, ժամը 18:00-ն լուսանկարով ռեզյումեն ուղարկել a.manaseryan@competition.am  էլեկտրոնային հասցեին: