Ուսման հրավերներ Ռիգայից և Կրակովից

19.01.2016
Դիտումների քանակ՝ 352

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է ներքոնշյալ ծրագրերի մասին.

Իրավագիտության և տնտեսագիտության խորացված ծրագիր (Ռիգա)

Ռիգայի Բարձրագույն իրավաբանական դպրոցն իրականացնում է Իրավագիտության և տնտեսագիտության խորացված ծրագիր, որի  տևողությունը 12 շաբաթ է` սույն թվականի ապրիլի 11-ից հուլիսի 1-ը: Դիմելու վերջնաժամկետը` ս.թ. հունվարի 25-ն է: Դիմումներն ընդունվում են առցանց (www.rgsl.lv): 
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից կամ գրելով advanced@rgsl.edu.lv  Էլեկտրոնային փոստին: Կից նյութի հղումը՝ http://www.edu.am/DownloadFile/7902arm-Kic-Krtutyun-Advanced_Programme_in_Law_and_Economics_(2).pdf

Կրթական ծրագրեր (Կրակով )

Կրակովի Յագելոնյան համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը տեղեկացնում է 2016-2017 ուսումնական տարվա   կրթական ծրագրերի մասին: Ուսուցումն իրականացվելու է անգլերեն լեզվով:
Ուսումնառության ընթացքում ուսանողները կարող են օգտվել Յագելոնյան համալսարանի հանրակացարանից` վճարովի հիմունքներով:
Առաջարկվող կրթական ծրագրերի և վարձավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից կամ այցելելով http://www.ces.uj.edu.pl/prospective/tuition-and-fees/ma-tuition-and-feesկայքէջը:

Կից նյութի հղումը՝ http://www.edu.am/DownloadFile/7903arm-Kitsej_Krakow_2016-17_(3)_(1).pdf