Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն «Էրազմուս+»-ի շրջանակներում (Լեհաստան)
11.12.2017
Դիտումների քանակ՝ 661
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար հայտարարում է մրցույթ` «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Կրակովի տնտեսագիտական համալսարանում (Լեհաստան) մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու և վերապատրաստվելու համար: Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչևդեկտեմբերի 19-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝
- Անձնագրի լուսապատճեն
- ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով)
- մոտիվացիոն նամակ (անգլերեն)
- անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ
- դասախոսներիդեպքում՝ ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն):
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Mobility - Cracow University of Economics": 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ Ձեր հայտը արտաքին կապերի բաժինն ստացել է: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: