Գիտական սեմինարի հրավեր
11.12.2017
Դիտումների քանակ՝ 485
ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի է ունենալու «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի «ՀՀ հարևան երկրների դրամավարկային քաղաքականությունների ուսումնասիրությունը և ԱՄՀ գնահատականները (Վրաստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա)» խորագրով սեմինարը:
Սեմինարին քննարկվելիք թեմաներն են.
- Իրանի դրամավարկային քաղաքականությունը և ԱՄՀ գնահատականները
- Ադրբեջանի դրամավարկային քաղաքականությունը և ԱՄՀ գնահատականները
- Թուրքիայի դրամավարկային քաղաքականությունը և ԱՄՀ գնահատականները
- Վրաստանի դրամավարկային քաղաքականությունը և ԱՄՀ գնահատականները
- Համեմատականներ ՀՀ-ի հետ
Մասնակցելու են հրավիրվում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողներն ու ասպիրանտները: