Գիտական սեմինար՝ «Ամբերդում»

16.12.2015
Դիտումների քանակ՝ 445

«ՀՀ արտահանման բազմազանեցման և աճի հնարավորությունները» հետազոտական ծրագրի  շրջանակներում  դեկտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կոնֆերանսների դահլիճում տեղի կունենա «Արտահանող կազմակերպություններում անցկացված հարցումների արդյունքների ներկայացում, արտահանման խթանման և բազմազանեցման ռազմավարության մշակված հայեցակարգային դրույթների քննարկում»  խորագրով գիտական սեմինար:

Կբանախոսեն տ.գ.թ.  դոցենտ  Արսեն Պետրոսյանը  և մագիստրանտ Լարիսա Բաղդասարյանը: