«Հայկյան-2017» մրցանակաբաշխության համար ընդունվում են հայտեր

11.12.2017
Դիտումների քանակ՝ 407

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2017» մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

• Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին 

• Լավագույն երիտասարդական գիտական նվաճում 

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ 

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց

• Ինքնատիպ երիտասարդական նախագիծ

• Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ

• Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ

• Լավագույն միջբուհական ծրագիր

• Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում

• Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում 

• Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր 

Մանրամասները՝ հետևյալ հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=3469&lang=am