ՀՊՏՀ-ում կհյուրընկալվի Տերեսա Դաբան Սանչեզը
20.11.2015
Դիտումների քանակ՝ 652
Սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՊՏՀ դահլիճում տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեզի հետ, ով հանդես կգա «Համաշխարհային և տարածաշրջանային վերջին ցնցումների համատեքստում Հայաստանի քաղաքականության մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ:
Հրավիրվում են թեմայով հետաքրքրված ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները: Դասախոսությունը լինելու է անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ:
Դասախոսության սլայդը հասանելի է այստեղ:
Տեղեկատվությունը` ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: