Թրեյնինգի հրավեր. «Ինչպե՞ս սկսել իմ բիզնեսը»
19.11.2015
Դիտումների քանակ՝ 537
ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնից տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին, ժամը 14:14-ին, ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 310 լսարանում կկայանա հանդիպում Հայաստանում ամենաբարձր վարձատրվող բիզնես թրեյներներից մեկի՝ Վահե Այվազյանի հետ: Հանդիպման խորագիրն է «Ինչպե՞ս սկսել իմ բիզնեսը», կքննարկվեն հետևյալ թեմաները.
- ինչպես գրանցել ՍՊԸ կամ ԱՁ
- ինչպես հաշվել ծախսերը
- ինչպես կազմել բիզնես պլան
- ինչպես ընտրել կադրերին և սահմանել աշխատավարձերը
- ինչպես քիչ ծախսերով հայտնի դարձնել ընկերությունը
- ես և մրցակիցս
- իմ հաջողությունների գաղտնիքը
- և այլն:
Վահե Այվազյանը ներկայացնում է Ayvazyan & Partners բիզնեսի կառավարման ընկերությունը, որն արդեն երկար ժամանակ աշխատում է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ընկերությունների հետ, զբաղվում է ներդրումային գործունեությամբ, ունի իր սեփական հաջողված բիզնեսները:
Մուտքն ազատ է: