Աշխատանք է առաջարկում «Առգեբիզնես» ՍՊԸ-ն

18.11.2015
Դիտումների քանակ՝ 402

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը՝ «Առգեբիզնես»  ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում երիտասարդ, աշխույժ ուսանողուհիների:  Ստորև ծանոթացեք հայտարարությանը:

«Առգե բիզնես» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում երիտասարդ աշխույժ ուսանողուհիների ՝ խանութներում կազմակերպության  ակցիաներն իրականացնելու համար: Աշխատանքը կլինի հինգօրյա գրաֆիկով՝ հանգստյան օրերը կլինեն 2 օր (ոչ շաբաթ, կիրակի): Աշխատանքային  ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ օրերի համար կլինեն 16:00-20:00, իսկ շաբաթ-կիրակի օրերի համար աշխատանքային ժամերը ֆիքսված չեն: Այն ուսանողուհիները, որոնք ունեն գրական գեղեցիկ խոսք և պրեզենտացիոն հմտություններ, կարող են իրենց ինքնակենսագրությունները ուղարկել hr@arge.am  էլեկտրոնային հասցեին՝ նշելով BTL ակցիա իրականացնող հաստիքը:

Աշխատավարձը՝ 80 000 դրամ + բոնուս: