Ուսում Լեհաստանում

16.11.2015
Դիտումների քանակ՝ 414

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Erasmus+» ծրագրի գործընկեր Լեհաստանի Bailystock University of Technology համալսարանը հրավիրում է մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներին 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակն ուսանել Լեհաստանում:

Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլ-փոստին ուղարկել ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով, մոտիվացիոն նամակ և ստուգման գրքույկի լուսապատճեն: Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 23-ը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերենի թեստ (եթե ուսանողը չի հանձնել TOEFL կամ IELTS): Անգլերեն լեզվի թեստը կանցկացվի նոյեմբերի 26-ին: Հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ int.asue@gmail.com էլ.փոստով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից