Ուսում Ռումինիայում
![](https://asue.am/images/1521644488/ef25d5e01f5964d51eb01374.jpg)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Erasmus+» ծրագրի գործընկեր Ռումինիայի Universitatea Stefan cel Mare Suceava համալսարանը հրավիրում է բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներին 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակն ուսանել Ռումինիայի լավագույն համալսարաններից մեկում:
Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլ-փոստին ուղարկել ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով, մոտիվացիոն նամակ և ստուգման գրքույկի լուսապատճեն: Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 23-ը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերենի թեստ (եթե ուսանողը չի հանձնել TOEFL կամ IELTS): Անգլերեն լեզվի թեստը կանցկացվի նոյեմբերի 26-ին: Հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ int.asue@gmail.com էլ.փոստով: