Անվճար սեմինար

04.11.2015
Դիտումների քանակ՝ 329

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ն իր 5-ամյակի կապակցությամբ ս.թ. նոյեմբերի 18-ին, ժամը 14.00-ին կազմակերպում է անվճար սեմինար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար:

Սեմինարի ընթացքում կքննարկվի  ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների պահանջները, ֆինանսաբանկային ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքները, ֆինանսաբանկային կազմակերպություններում կարիերայի զարգացման համար ուղիներն ու լուծումները: Կբացահայտենք ինքնակենսագրական լրացնելու էթիկան, և թե ինչպես դարձնել հարցազրույցը արդյունավետ և ուղղորդված:

Սեմինարը տեղի կունենա կառավարման ֆակուլտետի 221 լսարանում:

Գրանցման համար դիմել ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոն: Հեռ.՝ (010) 593-489