«Անգլախոսների ակումբի» հերթական նիստը՝ նոյեմբերի 10-ին
03.11.2015
Դիտումների քանակ՝ 416
Անգլախոսների ակումբը շարունակում է իր գործունեությունը: Հերթական նիստը կկայանա նոյեմբերի 10-ին ժամը 14.00-ին՝ ՀՊՏՀ նիստերի սրահում:
ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի անդամ, Բրայան Սալիբան, ով նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում դասավանդում է անգլերեն և Տնտեսագիտական հետազոտությունների բաժնի հիմնադիրներից է, ուսանողներին կներկայացնի «Գործարար հմտություններ (աշխատանք, ինքնակենսագրություն, հարցազրույց)» թեման:
Այս մասին հայտնում է ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Սուսաննա Չալաբյանը:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ «Անգլախոսների ակումբը» համախմբում է մեր բուհի անգլերենի լավ իմացությամբ ուսանողներին: