«Միջազգային շարժունակություն ERASMUS+» ծրագիր

03.11.2015
Դիտումների քանակ՝ 398

Հունաստանի պետական կրթաթոշակների հիմնադրամը (IKY), որպես ERASMUS+ եվրոպական ծրագրի ազգային միավորի համակարգող, հայտարարել է «Միջազգային շարժունակություն ERASMUS+» ծրագրի մեկնարկի մասին՝ 2015-2016 ուսումնական տարվա համար:

 ERASMUS+ ծրագիրը Հունաստանի և արտերկրի համալսարանների միջև համագործակցության նոր հնարավորություններ է առաջարկում, մասնավորապես՝ ֆինանսավորում է ԵՄ համալսարանների ադմինիստրատիվ անձնակազմի, ուսուցիչների և ուսանողների շարժունակությունը դեպի ERASMUS+ ծրագրի գործընկեր երկրներ և հակառակը: 
Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասների կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.iky.gr կայք (էլ.փոստ՝ erasmus@iky.gr ) կամ ուղղակիորեն կապվելով Հունաստանում «ERASMUS+»եվրոպական ծրագրի ազգային միավորի համակարգող IKY հիմնադրամի հետ. հեռ.՝ 00302103726318,  ֆաքս՝ 0030 2103221863 :

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտանական կայքից: