Հայտարարություն Էրասմուս+ ծրագրի դիմորդների համար

21.10.2015
Դիտումների քանակ՝ 419

Արտաքին կապերի բաժնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ վաղը՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա Էրասմուս+ ծրագրի դիմորդների անգլերեն լեզվի ստուգման երկրորդ քննությունը, որին կարող են մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր նախորդ քննությանը չեն մասնակցել: Այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են ծրագրերով, սակայն դեռ չեն ուղարկել փաստաթղթերի փաթեթները, կարող են իրենց կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, ֆակուլտետ, կուրս, բջջային համար) ուղարկել բաժնի int.asue@gmail.com էլ-փոստին: Տեղեկացնում ենք, որ Էրասմուս + ծրագրի համար անց կացվող անգլերեն լեզվի քննությունը տեղի է ունենալու Բրիտանական բիզնես դպորցի լսարանում: Քննասենյակում տեղերը սահմանափակ են, ուստի քննության կհրավիրվեն միայն առաջին 10 դիմորդները:

Հաջորդ քննության օրվա մասին տեղեկատվությունը կտարածվի առաջիկայում: